211652_close_icon
views-count6266 դիտում article-date 15:49 17-06-2017

Հայ ծանրորդները մեկնեցին Տոկիո

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր մեկնեց Տոկիո՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Մեր թիմի կազմում հանդես կգա երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), եւ չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, որը կմասնակցի +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ): Աշխարհի առաջնությունն արդեն մեկնարկել է, կշարունակվի մինչեւ հունիսի 23-ը։

Նմանատիպ նյութեր