211652_close_icon
views-count40233 դիտում article-date 12:25 17-06-2017

Արցախում հակառակորդի կրակոցներից 20-ամյա զինծառայող է զոհվել

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070130/]մահվան ելքով դեպքերից[/url] հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա բանակ էր զորակոչվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի զինկոմիսարիատի կողմից։

Նմանատիպ նյութեր