211652_close_icon
views-count49877 դիտում article-date 23:48 16-06-2017

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ford Transit-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MC 440 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ դեպի Շորժա ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել դաշտում, բախվել ապառաժ քարին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության ն փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Միշա Մուժիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր