211652_close_icon
views-count10351 դիտում article-date 23:51 16-06-2017

Միջոցառումներ ոստիկանության կրթահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, ոստիկանության կրթահամալիրում միջոցառումներն սկսվեցին «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն ավարտած ոստիկանների երդման հանդիսավոր արարողությամբ: Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին: Հանդիսավոր քայլերթից հետո ոստիկանության պետ Վ. Գասպարյանը ծաղիկներ դրեց սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ բարեկարգման արդյունքներին: Այնուհետեւ ոստիկանության պետը դիպլոմներ հանձնեց ակադեմիայի մագիստրատուրայի 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին: Երդման եւ դիպլոմների հանձնման արարողություններից հետո տեղի ունեցավ «Գարուն-ամառ» խորագրով միջոցառումը. կրթահամալիրի սովորողները հանդես եկան գեղեցիկ բեմականացումներով: Միջոցառումների ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ կրթահամալիրի սովորողների հետ և խոսեց ոստիկանի առաքելության մասին: Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համակարգի բարոփոխման խնդիրներին և արդիական ոստիկանության կայացմանը: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նոր սերնդի ոստիկանի ձևավորման ընթացքը հենց ուսումնառության շրջանից: Հանդիպումն ավարտվեց ոստիկանության պետի և վաղվա ոստիկանների անկեղծ ու անմիջական հարցուպատասխանով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր