211652_close_icon
views-count2748 դիտում article-date 17:31 16-06-2017

Եվրամիությունն ու Ադրբեջանը բանակցում են ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է, որ իր երկիրը «ԵՄ-ի համար հուսալի գործընկեր է»: Այս մասին հայտնում Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցությունն իր երկրի համար «երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի»։ Բաքուն ու ԵՄ-ն քննարկում են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գնահատմամբ՝ համաձայնագրի շուրջ բանակցությունները կառուցողական ընթացքի մեջ են:

Նմանատիպ նյութեր