211652_close_icon
views-count26412 դիտում article-date 20:54 16-06-2017

Վրաստանի խորհրդարանը քննարկում է մարիխուանայի ազատականացման հարցը

Վրաստանի խորհրդարանը քննարկման է դրել մարիխուանայի ազատականացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%AD%D5%B8%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/]aliq.ge[/url]-ն: Նախագծում մասնավորապես փոխվելու են մարիխուանայի ու բուսական կանեփի մեծ և հատուկ մեծ քանակության մասին սահմանումները: Բուսական կանեփի դեպքում քննարկվում է մեծ քանակություն համարվող 50 գրամը դարձնել 140 գրամ, հատուկ մեծ քանակության 250 գրամը՝ 1000 գրամ: Ըստ նոր օրինագծի, մեծ քանակություն համարվող 50 գրամի փոխարեն կսահմանվի 70 գրամ: Նախագծում անմշակ մարիխուանայի հատուկ մեծ քանակ է դիտվում 140 գրամը՝ 100-ի փոխարեն։ Նոր օրինագիծը փոփոխություններ է նախատեսում նաև Վրաստանի քրեական և վարչական օրենսգրքում, ըստ որի մարիխուանայի աճեցման համար քաղաքացուն ազատազարկում չի սպառնում:

Նմանատիպ նյութեր