211652_close_icon
views-count5230 դիտում article-date 16:24 16-06-2017

Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիեւում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։ Այսօր տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձեւում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր. «Հաշվի առնելով, որ Ազատը վնասվածքից դեռ չի ապաքինվել, արդյունքը բավարար եմ համարում։ Մի փոքր ավելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները հետագայում կբարելավեն իրենց միավորները»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։ Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։

Նմանատիպ նյութեր