211652_close_icon
views-count5396 դիտում article-date 15:24 16-06-2017

Norway Chess. Արոնյանին մեկ քայլ է մնացել հաղթող ճանաչվելու համար

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը հաղթանակի հասնելու համար բավական լուրջ հիմքեր ուներ, սակայն երբ զուգահեռ պարտիայում իր հիմնական հետապնդող՝ ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան ոչ-ոքի խաղաց, հայ շախմատիստը որոշեց բավարարվել ոչ-ոքիով և չշարունակել պարտիան: 8-րդ տուրում մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Մագնուս Կարլսենը. նորվեգացին հաղթեց Սերգեյ Կարյակինին: Առաջին հաղթանակը տոնեց նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նակամուրա-Սո և Գիրի– Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: 3-րդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրին իր ակտիվում ունի 4.5 միավոր: Ուեսլի Սոն և Վլադիմիր Կրամնիկը 4-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղեղրը: Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3.5-ական միավորով կիսում են 6-9-րդ հորիզոնականները, իսկ Սերգեյ Կարյակինը 3 միավորով եզրափակում է աղյուսակը: Այսօր մրցաշարի վերջին տուրն է, որտեղ Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Ուեսլի Սոուի հետ:

Նմանատիպ նյութեր