211652_close_icon
views-count2751 դիտում article-date 15:59 16-06-2017

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան առայժմ չի հաստատում ալ-Բաղդադիի ոչնչացումը. Al Jazeera

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան առայժմ չունի ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատարության հայտարարությանը: Կոալիցիան չի կարող հաստատել ալ-Բաղդադիի վերաբերյալ ՌԴ-ի արած հայտարարությունը, նշել է հեռուստաալիքը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070060/]տեղեկացրել էինք[/url], որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը և նշում, որ ալ-Բաղդադին կարող է սպանված լինել մայիսի 28-ի գիշերը Ռաքքա քաղաքի հարավային մասում, երբ Ռուսաստանի ՌԶՕՈՒ-ի հարվածներից սպանվել էր մոտ 300 «բարձրաստիճան» ահաբեկիչ։

Նմանատիպ նյութեր