211652_close_icon
views-count3480 դիտում article-date 14:24 16-06-2017

Ռուսական օդուժի հարվածներից ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին ամենայն հավանականությամբ սպանվել է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարբեր ճանապարհներով ճշտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքրա ալ-Բաղդադիի սպանության տեղեկությունը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ռուսական ավիացիոն ուժերի հարվածի արդյունքում։ Այդմասին, ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ ալ-Բաղդադին կարող է սպանված լինել մայիսի 28-ի գիշերը Ռաքքա քաղաքի հարավային մասում գտնվող իր որջում՝ նիստի ժամանակ, երբ Ռուսաստանի ՌԶՕՈՒ-ի հարվածներից սպանվել էր մոտ 300 «բարձրաստիճան» ահաբեկիչ։ Սպանվածների մեջ են Ռաքքայի «էմիր» Աբու ալ-Հաջի ալ-Մըսրին, Իբրահիմ Ան-Նայեֆ ալ-Հաջը, ով վերահսկում էր Ռաքքայից դեպի Աս-Սուհնե տանող հատվածը և ԻՊ-ի «անվտանգության հարցերով ծառայության ղեկավար» Սուլեյման Ալ-Շաուահը։

Նմանատիպ նյութեր