211652_close_icon
views-count7423 դիտում article-date 12:14 16-06-2017

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության երախտավորներից եք, որի ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության և նվիրումի վկայություն է: Բարձր վարպետությամբ և տաղանդի բացառիկ ուժով ստեղծված Ձեր աշխատանքները մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են, իսկ Մարտիրոս Սարյանի՝ Երևանի սրտում գտնվող Ձեր հեղինակած արձանը արվեստագետի ինքնատիպ ձեռագրի ուրույն դրսևորում է»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր