211652_close_icon
views-count6511 դիտում article-date 12:01 16-06-2017

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում ՀՀ պատվիրակության հետ քննարկում է անցկացվել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ պարոն Քարբասիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալի աճը, երկու երկրներում գործող գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծումը և առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել փոխադարձ առևտրում առկա ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ, ինչը կբարձրացնի երկու երկրների գործարարների իրազեկվածությունը և կնպաստի արտահանման ծավալների աճին: Էմիլ Տարասյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր