211652_close_icon
views-count16388 դիտում article-date 22:36 15-06-2017

Մշակույթի նախարարությունն անտեսում է իսկապես արժանի գործիչներին. WAPA-ի նախագահ Արման Ղուկասյան

Վերջերս հաճախ ենք լսում, որ այս կամ այն գործիչը պարգևատրվել է: Լինում են դեպքեր, երբ լսարանն այնքան էլ համաձայն չի լինում այդ պարգևատրումների հետ: Պատահում է նաև հակառակը. ժողովուրդը մտածում է, որ անգամ ուշացած է այս կամ այն պարգևատրումը: Մեր թղթակցի հետ զրույցում Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը դժգոհում է Մշակույթի նախարարության գործելաոճից. Նրա խոսքով՝ պարգևատրման արժանի շատ գործիչներ անտեսված են: «Տեսնելով, որ երկար տարիների մեր աշխատանքը չի գնահատվում Հայաստանում, որոշեցի ինքս նրանց, այսպես ասած, հիշեցնել մեր մասին: Երկար տարիներ արտերկրում «Gold stars»-ն ու Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան (WAPA) բարձր են պահել Հայաստանի պատիվը: Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցները` երգիչ-երգչուհիները, պարողներն ու երաժիշտները, մշտապես վերադարձել են «Գրան պրի»- ներով և «Առաջին մրցանակ»- ներով: Երգիչներ ունենք, ովքեր 3 տարի շարունակ անընդհատ «Գրան պրի» և «Առաջին մրցանակ»-ներ են բերում Հայաստանին: Ամեն մեկը 6 ից ավելի հաղթանակ ունի: Մինչ այժմ որևէ ուշադրության չեն արժանացել»,- ասաց Արման Ղուկասյանը: WAPA-ի նախագահի խոսքով՝ Մշակույթի նախարարությունը ձևական մի քանի պատասխան նամակ է ուղարկել, սակայն հնարավոր պարգևատրման մասին այդպես էլ խոսք չկա: Մեր զրուցակիցը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, արտերկրում իրենք գնահատված են: Տարբեր երկրների կողմից պարգևատրվել են և՛ դիպլոմներով, և՛ ոսկե մեդալներով, և՛ խրախուսանքի են արժանացել, ներկայացվել են լավագույն ձևով: «Հայրենիքի կողմից անտեսված ու չգնահատված լինելու փաստն ինձ համար վիրավորական է,սակայն դա չի խանգարում, որ ես շարունակեմ իմ գործունեությունն ու Հայաստանի դրոշը մշտապես բարձր պահեմ օտար հողում»,-շեշտեց Արմանը:

Նմանատիպ նյութեր