211652_close_icon
views-count4060 դիտում article-date 18:56 15-06-2017

Տեղի է ունեցել հաշվետու համերգ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում

Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում տեղի է ունեցել Երևանի Բ. Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոցի հաշվետու համերգը, որի ընթացքում իրենց կատարումներն են ներկայացրել դպրոցի սաները: Համերգին ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում մայիս-հունիս ամիսներին տեղի է ունեցել 13 հաշվետու համերգ:

Նմանատիպ նյութեր