211652_close_icon
views-count9331 դիտում article-date 14:30 15-06-2017

Եվրամիությունում այսօրվանից չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը

2017 թվականի հունիսի 15-ից Եվրամիությունում չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը: Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշված է. «Եվրամիությունը միավորում է մարդկանց և նրանց կյանքն ավելի թեթև դարձնում: Ռոումինգի վճարներին վերջ դնելը եվրոպական հաջողության իսկական պատմություն է: Այսուհետ Եվրամիության սահմաններում ճանապարհորդող քաղաքացիները կարող են զանգել, գրել և շփվել նույն գնով, ինչ իրենց տարածաշրջանում»: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ռոումինգի վճարի չեղարկումը պատմական է անվանել:

Նմանատիպ նյութեր