211652_close_icon
views-count3576 դիտում article-date 13:55 15-06-2017

Norway Chess. Լևոն Արոնյանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/14/1069911/]հաղթեց [/url]աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, իսկ 30-րդ քայլին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսեց հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չկարողացավ պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 41–րդ քայլին: 7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից, իսկ Անիշ Գիրին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Անանդ-Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

Նմանատիպ նյութեր