211652_close_icon
views-count2596 դիտում article-date 13:05 15-06-2017

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին 25 տարվա ազատազրկման դատապարտելուց հետո բազմահազարանոց բողոքի երթ է սկսվել Անկարայից դեպի Ստամբուլ. ՈՒՂԻՂ

Թուրքիայում ձերբակալել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդաահանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին։ Ինչպես հաղորդում է BirGun-ն, պատգամավորի ձերբակալման կապակցությամբ ընդդիմությունն այսօր առավոտից [url=https://web.facebook.com/pg/birgungazetesi/videos/]բողոքի երթ[/url] է սկսել Անկարայում։ Մասնակիցները շարժվում են դեպի Ստամբուլ։ «Որտեղ չկա արդարություն, այնտեղ չկա պետություն։ Արդարության հանդեպ խուլերը կլսեն մեր ձայնը։ Ես գնալու եմ մինչև Ստամբուլ /450 կմ/, մենք շարունակելու ենք երթը այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիային չվերադառնա արդարությունը»,-հայտարարել է կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի Գյուվենի անվան կենտրենական այգում։ Պատգամավորը նախօրեին դատարանի կողմից դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրել են իբրև թե պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու մեջ։

Նմանատիպ նյութեր