211652_close_icon
views-count34660 դիտում article-date 09:29 15-06-2017

Հաշմանդամության կարգ ունեցող ծնողների մինուճարին պետք է բանակ տանեն. ո՞վ է այդ դեպքում խնամելու նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոցիալական և կենցաղային չնչին պայմաններում ապրող Թևոսյանների անապահով ընտանիքի նպաստը նրանց միակ որդու՝ 18-ամյա Հայկի չափահաս դառնալուն պես կտրել են: Ընտանիքի մայրը՝ 56-ամյա Սուսաննա Դավթյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչպես և ամուսինը՝ 73-ամյա Վլադիմիր Թևոսյանը: Այժմ նրանց առաջ ծառացել է մեկ այլ լրջագույն խնդիր: Դա այն է, որ Հայկը պետք է բանակ գնա և այդ դեպքում ո՞վ է խնամելու նրա հաշմանդամ ծնողներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սուսաննան ասաց, որ եթե իրեն հաշմանդամության 2-րդ կարգ տան, այդ դեպքում որդուն բանակ չեն տանի, սակայն ուր գնում է, չնայած իր տեղաշարժվելու հետ կապված դժվարություններին՝ մերժում են: Նրա խոսքով՝ ամուսինը, ով նույնպես հաշմանդամության 3-րդ կարգ ունի, տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով: Ընտանիքն ապրում է կամ Հայկի վաստակած չնչին գումարներով կամ Վլադիմիրի ծերության 36.000 դրամ թոշակով: Տեր-Անտոնյան Գոհարը, ով նրանց հին և անդավաճան հարևաններից է, ասաց, որ ընտանիքն իսկապես օգնության կարիք ունի, որ Սուսաննային իսկապես հասնում է հաշմանադամության 2-րդ կարգ, բայց թե ինչու չեն տրամադրում, դա չի հասկանում: Ասաց նաև, որ ամուսինները բազմաթիվ անգամ անճարությունից փորձել են ինքնասպանություն գործել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքը դիմում է բոլոր կամեցող և սրտացավ մարդկանց, որ օգնության ձեռք մեկնեն այս կարիքավոր ընտանիքին: Եթե անգամ պատկան կառույցների ղեկավարները չեն ուզում տրամադրել այդ կարգը, որն իսկապես հասնում է տիկին Սուսաննային, գոնե ինչ-որ չափով օգնություն տրամադրեն նրանց: Խնդրով անհանգստացած մադրիկ կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]094-40-37-64[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր