211652_close_icon
views-count10138 դիտում article-date 23:30 13-06-2017

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում կմեկնարկի «Սայաթ-Նովա» փառատոնը. ծրագիրը կեզրափակվի Երևանում՝ «Սայաթ-Նովա» անսամբլի համերգով

Հունիսի 16-ին Թբիլիսիում կմեկնարկի և հունիսի 18-ին Երևանում կավարտվի «Սայաթ-Նովա» փառատոնը, որը կազմակերպել է «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպությունը։ Փառատոնի գործընկերներն է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը։ «Սայաթ-Նովա» փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ: Հունիսի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում ելույթ կունենան հայ և վրացի երաժիշտները, հունիսի 17-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում հանդես կգա «Ջնար» անսամբլը, իսկ հունիսի 18-ին «Մեգերյան կարպետում» փառատոնային ծրագիրը կեզրափակվի «Սայաթ-Նովա» անսամբլի համերգով։

Նմանատիպ նյութեր