211652_close_icon
views-count31308 դիտում article-date 21:01 13-06-2017

Շախմատային խաղաքարերից թագուհուն սիրող մարզպետը ընտրվեց մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Այսօր՝ հունիսի 13-ին, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մարզի շախմատի ֆեդերացիայի ընդլյանված նիստ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը վարել է ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։ Նիստում միաձայն Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Սիրված ու ճանաչված շախմատիստ Ս. Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր և Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆիկ Գրգորյանին, որից հետո շնորհավորել է նորընտիր ֆեդերացիայի նախագահ Կ. Բոթոյանին: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Բոթոյանը նույնպես շախմատային խաղերի սիրահար է և խաղաքարերից ավելի շատ սիրում է թագուհուն: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր