211652_close_icon
views-count4887 դիտում article-date 17:06 13-06-2017

ՌԴ-ն Ադրբեջանին է մատակարարել 6 հրետանային համակարգ, Հայաստանին՝ 300 զենիթահրթիռային համալիր

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Այս մասին հայտնում է [url=http://razm.info/104343]razm.info[/url]-ն: Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ: Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը: . «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.) . «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.) . «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.) . «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին) . 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.) [url=http://razm.info/104341]razm.info[/url]-ն հայտնում է, որ նույն զեկույցով հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր: 2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Նմանատիպ նյութեր