211652_close_icon
views-count9178 դիտում article-date 16:49 13-06-2017

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն այցելել է Վրաստան

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն այցելել է Վրաստան, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1497331145.php]apsny.ge[/url]-ն: Մադլեն Օլբրայթը եղել է ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, խստորեն քննադատել է Ռուսաստանին՝ իր ագրեսիվ քաղաքականության համար: Նա առաջինն է հայտարարել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է քաղաքական գին վճարի հարևանների հետ պատերազմի համար: Այժմ Մադլեն Օլբրայթն ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահն է: Թբիլիսիում նրան նախագահական պալատում ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Վերջինիս շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, Օլբրայթը նշել է, որ Վրաստանը, անցնելով մի շարք փուլեր, օրինակելի է մյուս երկրների համար:

Նմանատիպ նյութեր