211652_close_icon
views-count7847 դիտում article-date 20:41 12-06-2017

Norway Chess սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Կրամնիկի նկատմամբ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով գերազանց ոճով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, որը անձնատուր եղավ 34-րդ քայլում: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ մինչ այս Արոնյանը գեղեցիկ հաղթանակ էր տարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր