211652_close_icon
views-count5116 դիտում article-date 19:45 12-06-2017

Քրդական նոր պետության առաջացումը երկար կտևի. Ռուբեն Սաֆրաստյան

Մերձավոր Արևելքում Քրդական պետության առաջացման գործընթացը գուցե մի քանի տարի կտևի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Արևելագետը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի տարածքում՝ իրաքյան Քրդստանում տեղի կունենա անկախության հանրաքվե, որը քրդական պետության ստեղծման գործընթացի սկիզբն է: Նա կարծիք հայտնեց, որ քրդական պետությունը ունենալու է մեծ տարածք, մեծ բնակչությամբ, ունենալու է հարուստ բնական պաշարներ, որն էլ իր հետ բերելու է շահերի նոր բախումներ տարածաշրջանում: «Այս պետությունից կախված կարող է լինի նաև Թուրքիայի ապագան»,- ասաց Սաֆրաստյանը՝ չբացառելով, որ Իրաքյան քրդական պետությունը կարող է կլանել նաև Թուրքիայի քրդական հատվածը:

Նմանատիպ նյութեր