211652_close_icon
views-count7663 դիտում article-date 13:04 12-06-2017

ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել Իրանի դեսպանին

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որտեղ մասնավորապես ասված է. Ձերդ Գերազանցություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ԻԻՀ Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/11/1069607/]տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների[/url] և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների դեպքերի կապակցությամբ: Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ: Եվս մեկ անգամ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հարգանքով՝ Դ.Տոնոյան

Նմանատիպ նյութեր