211652_close_icon
views-count12326 դիտում article-date 19:32 11-06-2017

Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է, որ ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը այսօր հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին: Նա սպանվել է Սիրիայում խմբավորման կենտրոնակայանի ուղղությամբ հասված հրետանային հարվածի հետևանքով: Սիրիական լրատվամիջոցի հաղորդմամբ` աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն սպանվել է շաբաթ: Սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել խմբավորման ներկայացուցիչների կողմից: Ալ-Բաղդադիի մահվան մասին լուրեր նախկինում ևս հաղորդվել են, սակայն ավելի ուշ հերքվել են: Հաղորդվում է, որ շաբաթ տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով առնվազն 7 ահաբեկիչ է սպանվել:

Նմանատիպ նյութեր