211652_close_icon
views-count7880 դիտում article-date 17:16 11-06-2017

Հրանտ Մելքումյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր

Մինսկում ավարտվեց Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 շախմատիստ՝ Մաքսիմ Մատլակովը, Բաադուր Ջոբավան և Վլադիմիր Ֆեդոսեևը վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 2017 թվականի Եվրոպայի շախմատի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովը, Բաադուր Ջոբավան արժանացավ արծաթե մեդալի, իսկ Վլադիմիր Ֆեդոսեևին բաժին հասավ բրոնզե պարգևը: Մեր ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 15-38-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հրանտ Մելքումյանը հայտնվեց 19-րդ հորիզոնականում և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Նմանատիպ նյութեր