211652_close_icon
views-count35982 դիտում article-date 16:59 11-06-2017

Երևանում բեռնատարը բախվել է գազախողովակին, ինչի հետևանքով «Բեկոն» ընկերության սեփականատիրոջ տան գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախաարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյ թաղամասի թիվ 1/10 տան դիմաց ГАЗ 2705-222 մակնիշի 33 ԼD 641 համարանիշի ավտոմեքենան բախվել և վնասել է գազախողովակը, ինչի պատճառով էլ առաջացել է գազի արտահոսք: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 7 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ԳազպրոմԱրմենիա ընկերության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչները; Պարզվել է, որ 53-ամյա Միշա Մանուկյանը, Գարրի Ասլանյանին պատկանող նշված ավտոմեքենայով հետընթաց կատարելիս՝ վնասել է գազի խողովակը, ինչից էլ առաջացել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են նաև Սիլ ինշուրանս ապահովագրական ընկերության նեկայացուցիչները; Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը, որից հետո տեղում աշխատող ԳազպրոմԱրմենիայի ներկայացուցիչները վերացրել են վթարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Բեկոն ընկերության սեփականատիրոջ տան գազամատակարարումը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր