211652_close_icon
views-count31417 դիտում article-date 23:13 10-06-2017

Ահաբեկչական հարձակում Սասունում. Մեկ մարդ մահացել է

Այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի Քոզլուք, որը պատմական Սասունի մի հատվածն է, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները ահաբեկչական հարձակում են իրականացրել: Այդ մասին հայտնում է թուրքական «Բաթման հաբեր» պարբերականը: Նրանք ինքնաշեն պայթուցիկի միջոցով մեքենա են պայթեցրել: Մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա երիտասարդ ուսուցչուհի Շենայ Այբուքե Յալչընը: Նա պատահաբար անցնելիս է եղել այդտեղով: Աղբյուրը հայտնում է, որ ահաբեկիչների թիրախ դարձած մեքենան պատկանել է Քոզլուքի շրջկենտրոնի ղեկավարի զարմիկին:

Նմանատիպ նյութեր