211652_close_icon
views-count52291 դիտում article-date 21:34 10-06-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Երևանի քաղաքապետարանի անգործության պատճառով մի ամբողջ շենք վտանգված է. Բնակիչներն էլ ասում էին. «Միայն Երևանը չսիրողն այս կերպ կվարվի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 21 տարուց ավելի է`Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 23 շենքի բնակիչներն ամեն օր արևամուտը դիմավորում են ահը սրտներում: Մեկ տարի առաջ չգիտես ում կատարած սխալ ջրահեռացման խողովակների մոնտաժման պատճառով շենքի ողջ նկուղային հարկը լցվել է ջրով: Այսօր` հունիսի 10-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Երբ խնդիրն առաջացավ մեկ տարի առաջ, դիմեցինք Երևանի քաղաքապետարանին ու մեր վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն ոչ մի արդյունք: Փողկապավոր չինովնիկներն եկան, նայեցին, թողին հեռացան: Ոչ մի լուծում: Մի քանի րոպե կանգնելով շենքի բակում, թաղապետարանի չինովնիկն ասաց` ձեր շենքում կռիս է սատկել: Ի՞նչ կռիսի մասին է խոսքը, երբ ջուրը ողողվում է ողջ նկուղնորով և ճահճացել է: Ինչի հետևանքով ողջ նկուղում տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ»: Երևանի քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյա էլ բնակիչներին ասել է, որ իբրև խնդիրը լուծելու նպատակներով իրենք գումար են փոխանցել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, մինչդեռ ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ պաշտոնյան «ոտի վրա» ստել է` փորձելով բնակիչներին մոլորեցնել: «Վեոլիա Ջուր»-ը շենքերի նկուղներում առաջացած խնդիրների հետ գործ չունի: Այդ թերությունների վերացմամաբ պետք է զբաղվեն թաղապետարաներն ու քաղաքապետարանը: Իսկ «Վեոլիա Ջուր»-ը եթե կատարել է նմանատիպ աշխատանքներ, ապա դա ցուցաբերել է որպես բարի կամք: Բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է, ու տեղեկացնում են պատկան մարմիններին, որ եթե կարճատև ժամանակում խնդիրը չլուծվի քաղաքակիրթ եղանակով, ապա իրենք ստիպված, ի նշան բողոքի` ողջ շենքի բնակիչներով փակելու են Հալաբյան փողոցը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր