211652_close_icon
views-count13146 դիտում article-date 21:18 10-06-2017

Norway Chess-2017. Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 4-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով գերազանց ոճով հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Արոնյանը արդեն սկզբնախաղում նորույթ կիրառեց, միջնախաղում՝ ֆիգուր զոհաբերեց, փոխարենը հզոր գրոհային դիրք ստացավ, որին աշխարհի չեմպիոնը դիմագրավել անկարող էր և 35-րդ քայլում անձնատուր եղավ: Անկասկած, այս պարտիան դասվելու է տարվա լավագույն և գեղեցիկ պարտիաների շարքին: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 2,5 միավոր և առաջատարների թվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր