211652_close_icon
views-count30650 դիտում article-date 18:31 10-06-2017

Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Սասուն Մկրտչյանը այսօր կդառնար 28 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծնվել է 1989թ. հունիսի 10-ին Երևանում՝ սասունցիների ընտանիքում: 1996-2006 թթ սովորել է Հ. Հայրապետյանի անվան №78 դպրոցում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով, Մասնակցել բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր կարգի շքանշաններով ու պատվոգրերով: 2009-2014 թթ սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում: Բոքսի ֆեդերացիայի անդամմներից մեկն էր, ինչպես նաև մրցավար էր և մեկնաբան: 2007-2009 թթ պարտադիր ժամկետային ծառայության է անցել Շամշադինի զորամասում: 2009-2011 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: 2011-2014 թթ կրկին վերադարձլ է զինվորական կյանքին՝ ծառայել Խաղաղապահ զորքերում: 2014 -ից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը: Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։ 2016 թ. Սասուն Մկրտչյանը մասնակցել է ապրիլյան պատերազմի Արցախի Մարտակերտի ՊԲ 33651 պահպանման տակ գտնվող մարտական դիրքերում: Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից: Ապրիլի 7-ին պիտի տեղի ունենար նրա նշանադրության արարողությունը, սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես՝ ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս ուղևորվեց առաջնագիծ: Ակտիվորեն մասնակցել է Տալիշի դիրքերի հետ գրավման օպերացիաներին և աչքի ընկել խիզախությամբ: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Այսօր՝ հունիսի 10-ին, Սասուն Մկրտչյանը կդառնար 28 տարեկան: Այդ առիթով «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնության շրջանակներում, Սասուն Մկրտչյանի հայրական տուն էր այցելել նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության պատվիրակությունը, որը ողջյունեց ընտանիքի անդամներին ու բարեկամներին և իր հարգանքի տուրքը մատուցեց, հերոսի փառքին նվիրված անկյան առաջ: Այնուհետև ներկաներն ուղևորվեցի «Եռաբլուր» զինվորական պատթեոն, որտեղ Սասուն Մկրչյանի շիրիմի առաջ նրանց էին սպասում նաև Սասունի Մարտական ընկերները: Հերոսի աճյունի առաջ հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ՂՊՎ նախագահի պաշտոնակատար Վրեժ Եղիազարյանը, Սասուն Մկրտչյանի ծնողներին փոխանցեց, ՂՊՎ ղեկավար խորհրդի որոշմամբ հետմահու, Սասուն Մկրտչյանին շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր