211652_close_icon
views-count18253 դիտում article-date 21:20 10-06-2017

Ճապոնացիների նախագծած ուրվական-նավերը ջուր կիջեցվեն 2025թ-ին

Ճապոնիայի բեռնափոխադրողները նավաշինարարների հետ միասին նախագծել են բեռնանավ, որը ծովերով բեռնափոխադրումներ է իրականացնելու առանց անձնակազմի: Այս մասին հայտնում է BBC-ին: Այյդպիսի նավերը ղեկավարվելու են արհեստական բանականությամբ, որն ընդունակ կլինի ընտրել ամենակարճ, անվտանգ և էներգախնայող ընթացքը: Արհեստական բանականությունը նաև ընդունակ է լինելու գնահատել և կանխատեսել նավի անսարքությունները և հնարավոր խնդիրները, նվազեցնելով վթարների հավանականությունը: Այս նախագիծը արժենալու է հարյուր միլիոնավոր դոլարներ: Նախատեսվում է կառուցել 250 անանձնակազմ նավեր: Առաջին ուրվական նավը ջուր կիջեցնեն 2025թ.:

Նմանատիպ նյութեր