211652_close_icon
views-count19971 դիտում article-date 21:49 10-06-2017

Կոմս Դրակուլայի ամրոցը փակվել է զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով

Ռումինիայի իշխանությունները փակել են երկրի տեսարժան վայրերից մեկը՝ Պոենարի ամրոցը, որը կոմս Դրակուլայի ամրոցներից մեկն է: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40231942]BBC[/url]-ին: Ամրոց բարձրանալու արգելքը սահմանվել է զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով, սակայն վտանգը սպառնում է ոչ թե վամպիրներից, այլ արջերից: Վերջին շաբաթներին մի քանի զբոսաշրջիկներ 1480 աստիճաններով բարձրանալով դեպի հին ամրոցի ավերակները, ամրոցի շրջակայքում տեսել են գորշ մայր արջի և երեք արջի քոթոների: Բնապահպանության նախարարությունը տեղական իշխանություններին թույլ է տվել դուրս բերել կենդանիներին այդտեղից, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ պետք է նրանց տեղավորեն: Ոստիկանությունը ենթադրում է, որ արջերին գրավել է սննդի մնացորդները, որոնք զբոսաշրջիկները թողնում են ամրոցի շրջակայքում:

Նմանատիպ նյութեր