211652_close_icon
views-count9635 դիտում article-date 18:43 10-06-2017

Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավելի քան 60 երեխա անհայտ պատճառով թունավորման հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Հիվանդանոց բերվող երեխաների մոտ նույն ախտանշաններն են՝ թուլություն, սրտխառնոց և սուր գլխացավեր: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո երեխաների մի մասը գնացել է տուն, սակայն մոտ 40-ը շարունակում է մնալ հիվանդանոցում: Լաբորատոր հետազոտությունները առայժմ արդյունք չեն տալիս: Դեռևս հայտնի չէ, թե որն է երեխաների թունավորման պատճառը:

Նմանատիպ նյութեր