211652_close_icon
views-count4378 դիտում article-date 17:42 10-06-2017

Քաթարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար

Քաթարը երախտապարտ է Ռուսաստանին արաբական երկրների հետ կոնֆլիկտային ֆոնին աջակցություն առաջարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tass-ը։ «Ես շատ ուրախ եմ, որ կրկին հանդիպում եմ ձեզ հետ Մոսկվայում կարճատև ընդմիջումից հետո։ Հույս ունեմ, որ այսպիսի երկխոսությունը շարունակական է լինելու»,-ասել է քաթարցի նախարարը։ Նրա խոսքով՝ Մոսկվան կարևորագույն խաղացող է միջազգային հարթակում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկված աջակցության համար։ Ես շատ եմ գնահատում մեր երկրների միջև համագործակցությունը և ցանկանում եմ պնդել Քաթարի դիրքորոշումը նրանում, որ բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով կհարթվեն»։

Նմանատիպ նյութեր