211652_close_icon
views-count8393 դիտում article-date 14:37 10-06-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսի հայկական տաղավար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում: Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։ «Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները: Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր: Ավարտելով աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր