211652_close_icon
views-count52890 դիտում article-date 19:00 10-06-2017

Արթիկ քաղաքի բնակիչը գրեթե ավարտել է սեփական ձեռքերով իր երազած ուղղաթիռի կառուցումը, միայն մի փոքր օգնություն է ակնկալում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Մնացական Հաջաթյանը դեռ մանկուց երազել է սեփական ձեռքերով կառուցել իր երազած ուղղաթիռը։ Նա մասնագիտությամբ էլեկտրիկ է և աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արթիկի մասնաճյուղում։ 5 տարի առաջ Մնացականը սկսեց ուղղաթիռի պատրաստման աշխատանքները և այդ ամենը իրագործեց իր սեփական միջոցներով ու ջանքերով։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մնացականը հայտնեց, որ երկտեղանի ուղղաթիռը գրեթե պատրաստ է, մնում է մի փոքր հարց լուծել՝ շարժիչը թույլ է և ինքը ուզում է, որպեսզի ավելի հզոր շարժիչ տեղադրի։ Նա հավաստիացրեց, որ ուղղաթիռը կարող է ծառայեցնել նաև հանրային նպատակների՝ ջուր հասցնել սարեր՝ գյուղացիներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում վիրավորների տեղափոխել հիվանդանոց։ Մնացականի խնդրանքը մեկն է՝ գտնել հովանավորի, որպեսզի օգնեն շարժիչի հարցում, այն փորձարկվի մեծ անգարում և արդեն պատրաստ կլինի շահագործման։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր