211652_close_icon
views-count72295 դիտում article-date 22:25 09-06-2017

Ինչո՞ւ է Կապի և տրանսպորտի նախարարը երեկոյան այցելել Նոր Հաճնի կամուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօրվանից Կոտայքի մարզի Նոր Հաճն կամրջի արտաքին լուսավորման հարցը վերջնականապես լուծվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով հանրապետության կարևորագույն կամրջների վրա տեղադրվում են արտաքին լուսավորման LED տեսակի լույսեր: Լույսերը Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների .նախարարությանն անվճար տրամադրել է «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերությունը, իսկ տեղադրման, միացման, մոնտաժման աշխատանքները կատարել է նախարարության «Հայավտոճան» ընկերությունը: Լույսերը առաջին հերթին էներգախնայող են և որակյալ, ինչը հնարավորութուն կտա վարորդներին, որպեսզի կամրջին մոտենալիս և կամրջով անցնելիս՝ անջատեն իրենց ավտոմեքենաների լույսերը, քանի որ ակնհայտ երևում է, որ կամրջի վրա տեղադրված այս լույսերը բարձր որակի են ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նախարար Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ առաջիկայում նույն ընկերության կողմից Կապի նախարարության աշխատակիցների հետ LED տեսակի լույսեր կտեղադրվեն նաև Աշտարակի կամրջին, իսկ հետագայում՝ Ստեփանավան և Ջերմուկ քաղաքներում գտնվող կամրջներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նոր Հաճնի կամրջի վրա երեկոյան և գիշերը հաճախակի են եղել ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վարորդները բարձրաձայնում էին ասելով, որ վթարների պատճառ է նաև այն, որ կամուրջը չի ունեցել արտաքին լուսավորություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր