211652_close_icon
views-count23380 դիտում article-date 21:14 09-06-2017

Downtown Club-ում տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայքի թվով երկրորդ՝ «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 7-ին Downtown Club-ում տեղի ունեցավ Նարեկ Մեծ Հայքի թվով երկրորդ՝ «Ստորագրություն» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ համերգ՝ կենդանի նվագակցությամբ։ Կենդանի նվագակցությամբ համերգին հնչեցին հին եգերը նորովի և նոր երգեր, որոնք ընդգրկված են նոր ձայնասկավառակում: Համերգի ընթացքում ներկաներին սպասվում էր անակնկալներ: Նարեկի հետ հանդես եկան իր ընկերները, որոնց հետ երգիչը ներկայացրել էր աշխատանքներ: Ամենացանկալի երգերի շարքում կարծես մնացել էր տարիներ անց՝ «Քամի փչի» երգը որը հանդիսատեսի խնդրանքով հնչեց երկու անգամ: Անակնկալներից հաջորդը և սիրված երգերից մեկը դա Նարեկի նոր երգն էր, որը նվիրված էր քառօրյա հորոսներին, ի դեպ՝ համերգին ներկա էին նաև քառօրյա պատերազմի մասնակից տղաները: Նարեկին նաև յուրահատուկ իր ոճին վայել շնորհավորեց երգիչ Գևորգ Մարտիրոսյանը՝ երգի տեսքով, որից հետո Գևորգը և Նարեկը կատարեցին իրենց հայտնի և սիրված դուետը՝ «Դույ դույ» երգը: Համերգից հետո ներկաներին սպասվում էր ևս մի անակնկալ, ներկաները հնարավորություն ունեցան ձեռք բերել Նարեկի «Ստորագրություն» ձայնասկավառակը հենց երգչի ստորագրությամբ: EXCLUSIVEAM.photography-ի հետ զրույցում Նարեկը ասաց, որ այս ձայնասկավառակը մեկ օրվա և մեկ տարվա աշխատանք չէ այլ տարիների աշխատանք, որը արդեն կարող են լսել և գնահատել իր երգարվեստը հավանողները: Իսկ ինչու ձայնասկավառը երգիչը անվանեց՝ «Ստորագրություն». քանի որ, ըստ Նարեկի, նրա վրա ինքը ստորագրում է: EXCLUSIVEAM.photography-ը շնորհավորում է Նարեկին նոր ձայնասկավառկի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ներկայացնում «Ստորագրություն» ձայնասկավառակի լավագույն դրվագները և հյուրերի ֆոտոռեպորտաժը: Նյութը և լուսանկարները ամբողջությամբ՝ [url=http://www.exclusiveam.photography/2017/06/08-03.html]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր