211652_close_icon
views-count15080 դիտում article-date 18:06 09-06-2017

«Երևան, ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու». կայացավ Տիմատիի Երևանյան համերգը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVEAM.photography

Հունիսի 8-ին Տիմատին կատարեց խոստումն ու երգեց Հանրապետության հրապարակում: Ռեփերը բեմ բարձրանալուց անմիջապես հետո ասաց. «Пацан сказал, пацан сделал», որից հետո արդեն ներկաներին սպասվում էր գեղեցիկ և էներգիայով լի համերգ, որը տևեց մոտ երկու ժամ: Համերգը կազմակերպել էին «Jet Set» ընկերությունը և «Black Star»-ը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տիմատին նաև համերգի ընթացքում խոսեց մայիսի 12-ին չկայացած իր ելույթի մասին. «Շատ ցավում եմ, որ Մարզահամերգային համալիրում իմ ելույթը չկայացավ, բայց գիտեի, որ նոր համերգը լինելու է երկու անգամ ավելի մեծ մասշտաբով: Ես այնքան ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ եկել է իմ մենահամերգին»: [url=http://www.exclusiveam.photography/]EXCLUSIVEAM.photography[/url]-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները: Նյութը և լուսանկարները ամբողջությամբ՝ [url=http://www.exclusiveam.photography/2017/06/09-01.html]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր