211652_close_icon
views-count6072 դիտում article-date 17:04 09-06-2017

Արման Միքայելյանը շարունակում է զարմացնել շախմատի Եվրոպայի առաջնությունում. ուղիղ միացում

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում միջազգային վարպետ Արման Միքայելյանը մատուցեց հերթական անակնկալը: Հայ շախմատիստը (անհատական վարկանիշ` 2444) սպիտակներով հաղթեց իսպանացի գրոսմայստեր Դավիթ Անտոնին (2660): Այժմ Միքայելյանը ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոյի եւ Մաքսիմ Մատլակովի հետ (4-րդը` լրացուցիչ ցուցանիշներով) 7 միավորով բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները: Հունիսի 9-ին մեր շախմատիստը կխաղա մրցաշարում ամենաբարձ վարկանիշն ունեցող Դավիթ Նավարայի հետ (Չեխիա, 2739): Համեմատության համար` Արման Միքայելյանի վարկանիշն այս առաջնությունում ընդամենը 216-րդն է: Գրոսմայստեր Արման Փաշիկյանը 6.5 միավոր ունի (23-րդ տեղ): Հայաստանի եւս չորս ներկայացուցիչ վաստակել են 6-ական միավոր: Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստները Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: 9-րդ տուրում հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր