211652_close_icon
views-count7872 դիտում article-date 15:38 09-06-2017

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլ են անցել 17 մասնակիցներ

Հունիսի 8-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցները։ Այս մասին տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։ Առաջին փուլը հաղթահարել են 17 մասնակիցներ, որոնք ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ։ Երկրորդ փուլի լսումները տեղի կունենան այսօր և վաղը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։ Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։

Նմանատիպ նյութեր