211652_close_icon
views-count83680 դիտում article-date 22:51 08-06-2017

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Շամպայն գինիների գործարանի մոտ բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինն էլ վերածվել է մոխրակույտի. կա 7 վիրավոր. ժամանել է Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի և Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ում հրդեհ է բռնվկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանպարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր մինչ վիրավորներին կտեղափոխեին հիվանդանոց՝ տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 3 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարական կենտրոնի պխատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչների խումբը՝ բաժանմուքի պետ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժինների ՊՊԾ գնդի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր