211652_close_icon
views-count105974 դիտում article-date 21:02 08-06-2017

Երևանում ոստիկանները կանխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակցի ինքնասպանությունը, ով փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին դասակի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է ինքնասպան լինել: Ոստիկանության ծառայողներին հաջողվում է համոզել երիտասարդին, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանության բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Լևոն Ա.-ն է, ով աշխատում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ բժշկական կենտրոնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր