211652_close_icon
views-count47470 դիտում article-date 20:20 08-06-2017

Սկանդալ Սպենդիարյանի անվան օպերայում՝ տապալվել է «Գայանե» բալետը. ժամանել է մշակույթի նախարարը

Այսօր՝ հունիսի 8-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տապալվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով այս պահին օպերայի շենք է այցելել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ը փորձում է պարզել, թե ինչն է եղել բալետի ցուցադրության տապալման պատճառը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցադրության տապալման պատճառն այն է, որ նվագախումբը հրաժարվել է ելույթ ունենալ՝ 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից կրճատվել են, որի համար ստացել են ծանուցագրեր: Հենց նրանք էլ, ըստ օպերայի ղեկավարության, փորձել են անկարգություններ հրահրել: Թատրոնի ղեկավարությունը տեղեկացնում է, որ տապալված ներկայացման տոմսերն ուժի մեջ են հունիսի 12-ի ցուցադրության համար:

Նմանատիպ նյութեր