211652_close_icon
views-count55310 դիտում article-date 20:16 08-06-2017

Ոստիկանները փնտրում են 20–ամյա երիտասարդին, ով հասակակից աղջկա նկատմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է սկսվել բռնաբարություն կամ բռնաբարության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ մայիսի 13-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչ, 20-ամյա Գևորգ Է.-ն Նոր Նորքի 3-րդ զագվածի տարածքում իր կողմից վարձակալած բնակարանում Կոտայքի մարզի բնակչուհի, 20-ամյա Վիկտորիա Ա.-ի նկատմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Գևորգ Է.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի կողմից Վիկտորիա Ա.-ն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր