211652_close_icon
views-count16192 դիտում article-date 18:27 08-06-2017

Apple-ի խանութներում կոտրված էկրանը վերանորոգող նոր սարքեր կտեղադրվեն

Apple-ի խանութներում կուտակված հերթերը կնվազեն: Ընկերությունն աշխարհի 25 երկրի 400-ից ավելի խանութներում կտեղադրի iPhone-ի կոտրված էկրանի վերանորոգման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ: Ինչպես հայտնում է Business Insider-ը` այժմ վերանորոգող սարքերը պահվում են Կուպերտինոյում՝ ընկերության գլխավոր շտաբ-բնակարանում: Մինչև տարեվերջ դրանց քանակն Apple-ի խանութներում կկրկնապատկվի:

Նմանատիպ նյութեր