211652_close_icon
views-count6805 դիտում article-date 17:04 08-06-2017

Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հերքեց լուրի իսկությունը. «Ես որեւէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասաց ըմբիշը: Միհրան Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ իր մոտ զենք չի եղել. «Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր