211652_close_icon
views-count7578 դիտում article-date 17:12 08-06-2017

Հայաստանի առաջին հանրապետության100-ամյակը պարտավոր ենք պատշաճ մակարդակով նշել. պատմաբան

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը պարտավոր ենք պատշաճ մակարդակով նշել, քանի որ այն մեր անկախության հիմքն է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «100-ամյակի տոնի նշմանն ընդառաջ ստեղծվել է պետական հանձնաժողով, որն արդեն իսկ սկսել է իր աշխատանքները: Կարծում եմ՝ ամեն բան պետք է արվի, որ այն նշվի համայն հայության շրջանում: Անկախությունից հետո առաջին հանրապետության մասին սկսեցին խոսել վառ գույներով, նաև ծայրահեղությունների մեջ ընկան»,- ասաց Մելքոնյանը: Վերջինս շեշտեց, որ անկախությունը ձեռք է բերվել մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Պատմաբանը տեղեկացրեց, որ 100-ամյակին ընդառաջ նաև տաբեր թեմատիկաներով գրքեր են հրապարակվել՝ ՀՀ առաջին հանրապետության մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և ՀՀ Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր